Օգոստոսի 7-ին 68 տարեկանում մահացել է «Ոսկե գնդակի» ութակի մրցանակակիր Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին։ Այս մասին հայտնում է Pravilamag-ը՝ հղում անելով Infobae-ին։ Խորխե Մեսսին նաև ֆուտբոլիստի գործակալն ու մենեջերն էր։
Ավագ Մեսսին մահացել է արգենտինական Ռոսարիո քաղաքի հիվանդանոցում տևական հիվանդությունից հետո։ Մահվան պատճառը չի նշվում։
Ֆուտբոլի աշխարհի վերջին առաջնության ժամանակ 39-ամյա Մեսսին Ալժիրի դեմ մեկնարկային խաղից (3:0) հետո, որում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, հայտարարել էր, որ լացել է առաջին գոլից հետո, որովհետև «մի քանի ծանր օր» է ապրել, և դա կապված չի եղել ֆուտբոլի հետ։
Դրանից հետո ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ արգենտինացու հույզերը կարող էին պայմանավորված լինել հոր ծանր վիճակով։ Ֆուտբոլիստի ընտանիքն այն ժամանակ արձագանքել էր՝ հայտնելով, որ Խորխե Մեսսին ապաքինվում է և բժիշկների հսկողության տակ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







