Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:19

ԱԺ-ի շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվել վարկային բարձր տոկոսների դեմ

ԱԺ-ի շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվել վարկային բարձր տոկոսների դեմ

Ազգային ժողովի շենքի դիմաց օգոստոսի 2-ին բողոքի ակցիա է անցկացվել բանկերի և վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքների դեմ։

Ակցիայի մասնակիցները պահանջել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներում։ Նրանք բարձրացրել են «ԴԱՀԿ տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներում», «Սա մեր վերջին հույսն է», «Միացե՛ք», «Պայքար մինչև արդար արդյունք», «Բանկերի և վարկային կազմակերպությունների բարձր տոկոսներին՝ ո՛չ» գրություններով պաստառներ։

Ակցիայի մասնակից Սուսաննա Ասիրյանը ներկայացրել է «Արդշինբանկի» հետ կապված իր վարկային պատմությունը։ Նա դժգոհել է բանկի բարձր տոկոսադրույքներից և ասել, որ ամսական 12 000 դրամ է վճարում, որից ընդամենը 1500 դրամն է ուղղվում մայր գումարի մարմանը։

Ակցիայի մասնակիցները հիշեցրել են նաև վարկերի տոկոսադրույքների նվազեցման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թվականին արած հայտարարությունը։ Նրանց խոսքով՝ Փաշինյանը բանկիրների հետ հանդիպման ժամանակ պահանջել էր օրենսդրական նախագիծ մշակել, նվազեցնել բանկերի և վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքները և սահմանել ընդունելի վարկային տոկոսներ։

Մասնակիցները նշել են, որ նախաձեռնությունը 2019 թվականից ի վեր չի իրականացվել, և այժմ իրենք պահանջում են այն կյանքի կոչել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+