Հայաստանում հուլիսի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 19-21 աստիճան, երեկոյան՝ 34-36 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 24-28 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 30-33 աստիճան: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 21-26 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 23-27 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 24-28 աստիճանի, հովտային շրջաններում՝ 28-32 աստիճան:
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-27 աստիճան, նախալեռնային՝ 29-34 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 32-35 աստիճան, հովտային շրջաններում՝ 34-36 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 34-36 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 34-36 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-23, նախալեռնային շրջաններում 24-28 աստիճան, հովտային շրջաններում՝ 31-34 աստիճան։
Արցախում կանխատեսվում 27 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։






































