Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:57
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

ՀԿ-ն հայտնել է Արցախի հուշարձանի նկարը դպրոցից հեռացնելու դեպքի մասին

ՀԿ-ն հայտնել է Արցախի հուշարձանի նկարը դպրոցից հեռացնելու դեպքի մասին

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդես-մրցույթի ժամանակ հեռացրել են աշակերտի՝ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը՝ այն որակելով «հակապետական քայլ», ֆեսյբուքյան իր էջում հայտնում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն։

ՀԿ-ն դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմել է Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանը կազմակերպությանը փոխանցել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գրավոր բացատրությունը՝ առանց միջադեպին սեփական գնահատական տալու։

Դպրոցի ղեկավարի պարզաբանմամբ՝ նկարը հանվել է, քանի որ այն փակցվել է առանց տնօրինության հետ նախնական համաձայնեցման։ ՀԿ-ն, սակայն, նշել է, որ աշխատանքը համապատասխանել է մրցույթի թեմային, իսկ տաղավարից հեռացվել է միայն Արցախի հուշարձանը պատկերող նկարը։

Կազմակերպության հաղորդմամբ՝ տնօրենի գրավոր պատասխանում «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանն անվանվել է «տատիկների, պապիկների պատկեր»։ Միջադեպից հետո աշակերտի ուսուցչուհին դիմում է ներկայացրել և ազատվել աշխատանքից։

ՀԿ-ն նաև հարցում է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պարզելու՝ արդյոք մշակութային հաստատություններին հանձնարարվե՞լ է ստեղծագործությունների անվանումներից հեռացնել «Արցախ» բառը։ Նախարարությունը պատասխանել է, որ նման գրավոր կամ բանավոր հանձնարարական չի տրվել, իսկ իրենց ենթակայության հաստատություններում Արցախի խորհրդանիշների ցուցադրման արգելք սահմանված չէ։

Կազմակերպությունը պնդել է, որ առանձին հաստատություններում նման դեպքերը կարող են հանգեցնել Արցախի պատմական անվանումների, խորհրդանիշների և մշակութային հիշողության աստիճանական դուրսմղմանը հանրային տարածքից։

ՀԿ-ն հիշեցրել է, որ ՀՀ կառավարության 2023-2027 թվականների մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մշակութային իրավունքների պաշտպանությունն ու ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը սահմանվել են որպես պետական առաջնահերթություններ։

Ապրիլին «Գեղարդ» հիմնադրամը հայտնել է, որ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որն Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկն է, գտնվում է ոչնչացման սպառնալիքի տակ՝ ադրբեջանական սոցիալական ցանցերում շրջանառվող հաղորդագրությունների պատճառով, որոնք վերաբերում են հուշարձանը քանդելու ծրագրերին։

Կարդացեք նաև՝ 

«Վայրագ են», «հեշտ զիջում ենք», «նոր չէ»․ հարցում՝ Արցախի վտանգված մշակույթի մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+