Հայաստանում հուլիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևանում ցերեկը կանխատեսվում է 21-23 աստիճան, երեկոյան՝ 36-38 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 26-31 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 26-30 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 31-34 աստիճան:
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 23-28 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 26-30 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 27-30 աստիճանի, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան:
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-29 աստիճան, նախալեռնային՝ 31-36 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 33-36 աստիճան, հովտային շրջաններում՝ 36-38 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 36-38 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-29 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 36-38 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-27, նախալեռնային շրջաններում 28-31 աստիճան, հովտային շրջաններում՝ 35-38 աստիճան։ Արցախում կանխատեսվում 30 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։





































