Հայաստանում հուլիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկն առանձին լեռնային շրջաններում կնվազի 2–3 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 4–5 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիում և Տավուշում ջերմաստիճանը 4-6 աստիճանով կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 36-38 աստիճան, երեկոյան՝ 27-29 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 26-31 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 26-32 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 32-35 աստիճան:
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 26-30 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 25-29 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 26-29 աստիճանի, հովտային շրջաններում՝ 29-33 աստիճան:
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-29 աստիճան, նախալեռնային՝ 32-37 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 34-38 աստիճան, հովտային շրջաններում՝ 35-38 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 35-38 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-29 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 35-38 աստիճան։ Սյունիքի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է 24-27 աստիճան, հովտային՝ 27-30 աստիճան։ Արցախում կանխատեսվում 29 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։





































