Քաղաքացի Նվեր Խաչատրյանին սխալմամբ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին տանելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները պարզելու համար ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն։ Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։
Նշվում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերոգրյալի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները ձերբակալել էին Քաջարանի 4 բնակիչների, ինչի կապակցությամբ բողոքի ակցիա էր ընթացել ոստիկանության Կապանի բաժնի շենքի մոտ:
Տեղի ունեցած հավաքից ահազանգ էր եղել նաև ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնության վերաբերյալ։ Մասնակիցներից 20-ի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտումների մասին արձանագրություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







