Հայաստանում հունիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 28-30 աստիճան, երեկոյան՝ 21-23 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 19-24 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-23 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 18-23 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 23-27 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 24-27 աստիճանի։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-23 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 27-31 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 29-32 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-23 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 18-22 աստիճան։ Արցախում կանխատեսվում 22 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։




























