Հայաստանի մարզերում հունիսի 13-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 30-32 աստիճան, երեկոյան՝ 23-25 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 21-26 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-25, նախալեռնային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 21-25 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 23-26 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 23-26, հովտային շրջաններում՝ 26-29 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-22, նախալեռնային շրջաններում՝ 25-30 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 29-32 աստիճան, հովտային շրջաններում՝ 31-34 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 30-34 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 20-23 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 29-33։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 18-22 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-27, հովտային շրջաններում՝ 27-31 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 13-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 23 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 21 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։






































