Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 28-30 աստիճան, երեկոյան՝ 20-22 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 19-24 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-22, նախալեռնային շրջաններում՝ 23-26 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 18-22 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 21-25 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 22-25, հովտային շրջաններում՝ 25-28 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-22, նախալեռնային շրջաններում՝ 24-28 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 26-29 աստիճան, հովտային շրջաններում՝ 28-31 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 28-31 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 20-23 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 27-30։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-22, հովտային շրջաններում՝ 26-29 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 5-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 20 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 19 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։





































