Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 19-ին կառավարական առանձնատանը և նույն օրը Գյումրի կատարած այցի ժամանակ իր կողքին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հայտնվելուն։
Փետրվարին Հակոբյանը հայտարարել էր իրենց բաժանման մասին։
«Ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում [Աննա Հակոբյանի-խմբ․] այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ հաշտ եմ դրա հետ։ Բնականաբար, այդ տրամաբանությամբ ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր նշած իրադարձությունը տեղի ունենա»,- նշել է նա՝ նկատի ունենալով կնոջ հետ միանալը։
Վարչապետը պարզաբանել է, որ ջանքեր է գործադրել հարաբերությունները վերականգնելու և ընտանիքը պահպանելու ուղղությամբ և հավելել, որ լիահույս է ընտանեկան միասնությունը վերականգնելու հարցում։
«Ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- հայտարարել է Փաշինյանը։
Կարդացեք նաև՝
Աննա Հակոբյանը հայտնել է Նիկոլ Փաշինյանի հետ ամուսնության ավարտի մասին. վարչապետը մեկնաբանել է





































