• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 06:56
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Հայերից ովքե՞ր են Forbes-ի 2026 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում

Աշխարհում, Հասարակություն,
13 Ապրիլ 2026 16:13
ShareShareShare
Հայերից ովքե՞ր են Forbes-ի 2026 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
telegram

Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում ընդգրկվել է հայազգի 9 գործարար։ Պարբերականը 2026-ի ցուցակում ընդգրկել է 3428 միլիարդատեր, ինչը 400-ով ավելին է, քան 2024 թվականին: Նրանք հարուստ են, քան երբևէ՝ 28,9 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ, ինչը 2025 թվականի համեմատ աճել է գրեթե 12,8 տրիլիոն դոլարով: 

Հայերից ամենահաջողակը գործարար Ալբերտ Ավդոլյանն է, ով Forbes-ի համաշխարհային ցուցակում զբաղեցրել է 557-րդ տեղը։ Yota ընկերության հիմնադիրն իր կարողությունը մեկ տարում 5 մլրդ դոլարից դարձրել է 7,1 մլրդ դոլար։ Նրան են պատկանում հեռավորարևելյան և սիբիրյան ածխի արդյունահանման և գազի ընկերությունները։ Ավդոլյանն իր կապիտալն ստացել է ռուսական Megafon և Yota օպերատորների բաժնետոմսերի վաճառքից, նշում է Forbes-ը։ 2022 թվականին նա սկսել էր մասնավոր երկաթուղու կառուցումը Յակուտիայի ածխի հանքավայրերից մինչև ապագա նավահանգիստ Օխոտսկի ծովի ափին, որը կոչվում է «Խաղաղօվկիանոսյան երկաթուղի»: Դրա երկարությունը մոտ 500 կիլոմետր է։

Ավդոլյանին հաջորդում է արգենտինահայ գործարար և Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը, ում կարողությունը 3,4 մլրդ դոլարից հասել է 4,8 մլրդ դոլարի։ Նա զբաղեցրել է ցուցակի 891-րդ տեղը: 2025 թվականին նա զբաղեցրել էր 1072-րդ հորիզոնականը։ Էռնեկյանն սկզբում աշխատել է տեքստիլ արդյունաբերության մեջ, ապա 1980-ականներին տեղափոխվել է կաբելային հեռուստատեսություն, իսկ 1990-ականներին ստացել էր 750 մլն դոլար արգենտինական Cablevision հեռուստաընկերության վաճառքից։ Corporacion America-ի հետ միասին Էռնեկյանն ունի ավելի քան 50 օդանավակայան ամբողջ աշխարհում, որոնց եկամուտը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Նրա ակտիվները ներառում են Արգենտինայում նավթի և գազի արդյունահանման օբյեկտներ, հանքավայրեր և խողովակաշարեր:

Ցուցակում հայերի շրջանում երրորդ տեղում է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, որը վարկանիշում զբաղեցնում է 1044-րդ հորիզոնականը։ Կարապետյանի կարողությունը 3,2 մլրդ դոլարից աճել է ու դարձել 4,1 մլրդ դոլար։ Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի ակտիվների թվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը պետության վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էր սկսվել 2025 թվականի օգոստոսին՝ նրա կալանավորումից հետո։ 

Վարկանիշում 1376-րդ հորիզոնականն զբաղեցրել է Սերգեյ Գալիցկին (ազգանունը մինչ ամուսնությունը՝ Հարությունյան)։ Magnit մանրածախ ցանցի հիմնադրի և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահի կարողությունը գնահատվում է 3,2 մլրդ դոլար, ինչը 2025 թվականի համեմատ չի աճել: Գալիցկին իր հայկական արմատների մասին խոսել էր «Մայակ» ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Ես 75%-ով էթնիկ ռուս եմ, 25%-ով՝ հայ, քանի որ մեծացել եմ ռուսական միջավայրում, ցավոք, հայերեն չգիտեմ, այնուամենայնիվ, հպարտ եմ իմ հայկական արմատներով»,- 2013-ին ասել էր նա:

Հայկական արմատներով ռուս և անգլիացի գործարար Անդրեյ Անդրեևն (Օհաջանյանց) զբաղեցրել է 1611-րդ տեղը։ Նրա կարողությունը 2,1 մլրդ դոլարից աճել է մինչև 2,6 մլրդ դոլար։ 2004 թվականից Անդրեևն ստեղծել է հինգ կայք և հավելված՝ առցանց ծանոթությունների համար՝ Mamba, Badoo, Bumble, Chappy և Lumen: Նրա ամենահաջողված նախագիծն ԱՄՆ-ում ստեղծված Bumble-ն է։ 2019-ի նոյեմբերին Անդրեևը վաճառել էր իր բաժնետոմսերը Bumble և Badoo-ում Blackstone Group-ին, որը դրանք գնահատել էին 3 մլրդ դոլար։

Հայազգի գործարար Քիմ Քարդաշյանը 2019-րդ տեղից իջել է 2117-րդ հորիզոնական, կարողությունը 1,7 մլրդ դոլարից դարձել է 1,9 միլիարդ։ Քարդաշյանը համբավ է ձեռք բերել Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի թողարկումից հետո և կարողացել է այն վերածել տասը նիշանոց կարողության։ 2023 թվականի հունիսին Քարդաշյանն ու նրա խորթ քույրը՝ Քայլի Ջեները, ընդգրկվել էին Forbes-ի կողմից Ամերիկայի 100 ամենահարուստ ինքնուրույն հաջողության հասած կանանց ցուցակում։

Քարդաշյանի Skims ապրանքանիշը գնահատվել է 5 մլրդ դոլար` (2023 թվականի 4 միլիարդի դիմաց-AT) Goldman Sachs Alternatives-ից 225 մլն դոլարի ֆինանսավորումից հետո։ Ընկերությունը մոտենում է տարեկան 1 մլրդ դոլարի վաճառքին և նախատեսում է օգտագործել կապիտալն ԱՄՆ-ում ու միջազգային խանութներում ընդլայնման, արտադրանքի նորարարության և դիվերսիֆիկացման համար։ Skims-ն այժմ ունի 18 խանութ ԱՄՆ-ում և 1-ը՝ Մեքսիկայում, ևս 1-ը կբացվի 2026 թվականին։ Skims-ն ընդլայնում է իր գործընկերությունը Nike-ի հետ՝ թողարկելով NikeSkims-ը, որոնք վաճառվել են մի քանի ժամվա ընթացքում, և աստիճանաբար ընդլայնվում է սպորտային հագուստի շուկայում։

Ամերիկաբնակ կանադահայ գործարար, բիոտեխնոլոգիական Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն զբաղեցրել է 2177-րդ տեղը՝ նրա կարողությունը 1,2 մլրդ դոլարից աճել է մինչև 1,9 մլրդ դոլար։ Նա նաև Flagship Pioneering-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, որը Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հիմնված գիտությունների նորարարական ընկերություն է: Աֆեյանն օգնել է հիմնել ավելի քան 70 պետական ​​և մասնավոր ընկերություն առողջապահության և կենսաբանության բնագավառներում: Բացի Moderna-ում իր բաժնետոմսերից, նա նաև բաժնետոմսեր ունի Միացյալ Նահանգների ավելի քան մեկ տասնյակ հրապարակային բիոտեխնոլոգիական ընկերություններում: Աֆեյանը միլիարդատեր է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության շնորհիվ:

Ռուսական Fix Price ռիթեյլերի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 2274-րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվում է 1,8 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 1,6 միլիարդի փոխարեն, որն անփոփոխ է 2024 թվականի համեմատ: Fix Price-ը ներառում է ավելի քան 4000 խանութ Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում, Բելառուսում, Լատվիայում, Ղրղզստանում և Ուզբեկստանում:

2858-րդ տեղն է զբաղեցրել Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի նախկին պետնախարար, Բաքվում 20 տարով ապօրինի դատապարտված գործարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա կարողությունը գնահատվում է 1,3 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 1,2-ի փոխարեն։ Forbes-ը բացատրել է, որ 2022 թվականի նոյեմբերին Վարդանյանն իր բիզնես ակտիվները փոխանցել էր ընտանեկան թրասթին։ Վարդանյանը դարձել է ՀՀ քաղաքացիություն ունեցող միակ միլիարդատերը Forbes-ի համաշխարհային վարկանիշում։ Դա պայմանավորված է նրանով, որ նա 2021 թվականին ստացել էր հայկական անձնագիր, իսկ 2022 թվականին հրաժարվել էր ռուսականից։ Մինչ այդ ամերիկյան ամսագիրը Վարդանյանին դասում էր ռուս միլիարդատերերի շարքին։ 

telegram
Tags: ForbesԱվդոլյանԳալիցկիԷռնեկյանԽաչատրյանԿարապետյանՔարդաշյան

Հարակից հրապարակումներ

Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17

Միջնորդները Իրանին են փոխանցել Միացյալ Նահանգների հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի: Աղբյուրի համաձայն,...

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մեկնաբանել է վերջին օրերին խմելու ջրի վատ որակի վերաբերյալ հանրային տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող պնդումները։ Ընկերությունը...

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30

Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմը ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ Կառլ III թագավորից ստանալով կառավարություն կազմելու մանդատը,...

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35

ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը (ՌԴ ԱՀԾ) հայտարարել է, որ Գերմանիայում գիտահետազոտական և արդյունաբերական աշխատանքներ են իրականացվում սեփական միջուկային զենք ստեղծելու...

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00

Լոնդոնի հայկական կինոփառատոնը (Armenian Film Festival London, AFS London) արևմտահայերենով կամ արևմտահայերենի մասին ֆիլմերի միջազգային բաց հայտամրցույթ է հայտարարել, այդ...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը
Զինված ուժեր

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51

Հայաստանում առաջարկում են «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում։ Օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft հարթակում և ներառում է...

Read moreDetails
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх
Սպորտ

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15

Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը լքել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խումբը։ Նա այս լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։ «Այս...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ