Ամերիկահայ դերասանուհի և գործարար Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշը գնահատվել է 5 միլիարդ դոլար` (2023 թվականի 4 միլիարդի դիմաց-խմբ․) Goldman Sachs Alternatives-ից 225 միլիոն դոլարի ֆինանսավորումից հետո, հայտնել է CNBC-ն։
Ներդրողների թվում են նաև BDT-ն և MSD Partners-ը, հայտնել է կայքը։ Ընկերությունը մոտենում է տարեկան 1 միլիարդ դոլարի վաճառքին և նախատեսում է օգտագործել կապիտալն ԱՄՆ-ում և միջազգային խանութներում ընդլայնման, արտադրանքի նորարարության և դիվերսիֆիկացման համար։
Skims-ն այժմ ունի 18 խանութ ԱՄՆ-ում և 1-ը՝ Մեքսիկայում, ևս 1-ը կբացվի 2026 թվականին։ Skims-ն ընդլայնում է իր գործընկերությունը Nike-ի հետ՝ թողարկելով NikeSkims-ը, որոնք վաճառվել են մի քանի ժամվա ընթացքում, և աստիճանաբար ընդլայնվում է սպորտային հագուստի շուկայում։
«Սա Skims-ի համար նոր հետաքրքիր փուլ է, մենք պատրաստ ենք ապրանքանիշը հասցնել հաջորդ մակարդակի»,- հայտարարել է Քարդաշյանը։
Skims-ը կորեկցիոն հագուստի և հիգիենայի պարագաների ապրանքանիշ է, որը հիմնադրել է Քարդաշյանը 2019 թվականին։ Ընկերությունն սկսել է որպես digital-first՝ կենտրոնանալով հարմարավետության, «մերկ» երանգների և ներառական չափսերի վրա, արագորեն ձեռք բերելով մեծ լսարան՝ շնորհիվ վիրուսային մարքեթինգի և աստղերի ու մարզիկների մասնակցությամբ արշավների։
Skims-ը համարվում է վերջին տասնամյակի ԱՄՆ ամենահաջողակ նորաձևության ստարտափներից մեկը, որի շնորհիվ Քարդաշյանն ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում։





































