Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:37

Դավիթ Մինասյանի դասընկերները նամակ են փոխանցել ՀՀ գլխավոր դատախազին անաչառ քննության խնդրանքով

Դավիթ Մինասյանի դասընկերները նամակ են փոխանցել ՀՀ գլխավոր դատախազին անաչառ քննության խնդրանքով

Մարտի 30-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի դասընկերները նամակ են փոխանցել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ անաչառ քննության խնդրանքով։ Նրանք իրենց հետ բերել են «Ազատությո՛ւն Դավիթին», «Ազատությո՛ւն մեր ընկերոջը» գրություններ։

Նամակն ստորագրել են ուսուցիչները, ծնողները, դասընկերները և պարզապես քաղաքացիները։ Նրանք նշել են, որ Մինասյանի կյանքը և առողջությունն իրական վտանգի մեջ են, և նա բժիշկների մշտական հսկողության կարիք ունի։

«Այս իրավիճակում նրա նկատմամբ կիրառված կալանքը մարդկային տեսանկյունից դառնում է ծայրահեղ ծանր և անհամաչափ միջոց։ Մենք հավատում ենք, որ այսպիսի հանգամանքներում առաջնայինը պետք է լինի մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը»,- նշել են նրանք։

Աշակերտների խոսքով՝ Մինասյանը բարեխիղճ, կիրթ, պատասխանատու աշակերտ է, որ մշտապես աչքի է ընկել իր դրական վարքով, կրթության նկատմամբ լրջությամբ և շրջապատի հանդեպ հարգանքով։ Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը մեծ անհանգստություն է առաջացրել ինչպես դպրոցական համայնքում, այնպես էլ հասարակության լայն շրջանակներում։

«Համոզված ենք, որ Մինասյանը հանրային վտանգ չի կարող ներկայացնել և արժանի է արդար ու մարդասիրական վերաբերմունքի։ Խնդրում ենք վերանայել նրա նկատմամբ կիրառված կալանքի միջոցը և նպաստել նրա ազատ արձակմանը՝ հաշվի առնելով նրա ծանր առողջական վիճակը և ապահովելով արդարության և իրավականության սկզբունքների պահպանումը։ Վստահ ենք, որ ձեր կողմից կընդունվի արդար և մարդասիրական որոշում, քանի որ արդարադատությունը պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքի տառով, այլև խղճի մտոք»,- ասված է նամակում։

Մինասյանի դասընկերուհին հայտնել է, որ ավելի վաղ Վարդապետյանին ու ՄԻՊ Անահիտ Մինասյանին հանձննված նույնաբովանդակ նամակներին առ այս պահն արձագանք չկա, այդ իսկ պատճառով կրկին հավաքվել են դատախազության շենքի մոտ։ Նշենք, որ նամակի տակ դպրոցի տնօրինությունը չի ստորագրել։

12-րդ դասարանի աշակերտները նամակը փոխանցել են դատախազության ներկայացուցիչներին ու ավարտել ակցիան։

Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ի պատարագին։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ կիրառելով գրավ ու բացակայելու արգելք կիրառելով։

Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց, իսկ հետո «Արմավիր» ՔԿՀ, հետո կրկին հիվանդանոց էին տեղափոխել։

Նրա մայրը՝ Գայանե Մինասյանը, դիմել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, խնդրել երաշխավորություն տալ՝ առողջական խնդիրներ ունեցող որդու կալանքը փոխելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+