Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:14

ՆԳՆ-ն կենտրոնացել է թմրամիջոցների ներմուծման և արտադրության շղթայի վրա․ նախարար

ՆԳՆ-ն կենտրոնացել է թմրամիջոցների ներմուծման և արտադրության շղթայի վրա․ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում անդրադարձել է հանցավորության աճի և թմրանյութերի ապօրինի շրջանառության թեմային։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։

Նրա խոսքով՝ 2026 թվականի կտրվածքով՝ ապօրինի շրջանառությունից հանվել է 768 կգ թմրամիջոց, որը 80%-ով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածը։

Ըստ Սարգսյանի՝ սա ռազմավարական մոտեցման արդյունք է, որովհետև գերատեսչությունը կենտրոնացել է թմրամիջոցների ներմուծման և արտադրության շղթայի վրա, և թույլ չի տվել հետագայում 100 հազարավոր նմանատիպ մանր դեպքերի առկայությունը։

Ըստ նախարարի՝ հանցավորության դեմ պայքարի մասին քննարկումները նախընտրական թեմաներ են, իսկ իրականությունն այլ է։ Նա նշել է, որ 2025 թվականի կտրվածքով՝ արձանագրվել է հանցավորության նվազում 3,2% ով, ընդ որում՝ նվազել են սեփականության, մարդու դեմ ուղղված հանցագործությունները։

ՆԳ նախարարը հայտնել է, որ շեշտը դնելու են հատկապես հանցավորության կանխարգելման աշխատանքների վրա։

«Արդեն ավարտին են մոտենում հանցավորության կանխարգելման ռազմավարական նոր ծրագրի մշակման աշխատանքները, և ուրախ կլինեմ առաջիկայում քննարկել նաև խորհրդարանական գործընկերների հետ այդ նախաձեռնությունը ևս»,- հավելել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+