Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:23

«Դեմն առնող չկա» և «Միշտ էլ եղել է»․ քաղաքացիները՝ սպանությունների դեպքերի աճի մասին

«Դեմն առնող չկա» և «Միշտ էլ եղել է»․ քաղաքացիները՝ սպանությունների դեպքերի աճի մասին

Վերջին շրջանում Հայաստանում հաճախակիացել են հրազենային կրակոցներով և դանակահարություններով ուղեկցվող դեպքերը։ Որոշ միջադեպեր ավարտվել են զոհերով ու վիրավորներով՝ առաջացնելով քաղաքացիների անհանգստությունը։

Փետրվարի 18-ին Աջափնյակ վարչական շրջանում հնչած կրակոցների հետևանքով արձանագրվել էր զոհ։ Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դանակահարության հետևանքով մահացել էր 20-ամյա երիտասարդ։

Փետրվարի 22-ին Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել էր նախկին կայազորի դատախազ Տիգրան Սուքիասյանի դին։ Դեպքի առնչությամբ իրականացվում են քննչական գործողություններ՝ տեղի ունեցածի բնույթը պարզելու նպատակով։

Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, Աբովյան 25 հասցեում տեղի ունեցած դանակահարության հետևանքով երեք անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս, տեղափոխվել էին բժշկական հաստատություններ։

Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե որքանով են մտահոգված են այս իրավիճակով պայմանավորված։

Նրանք մեծ մասը նշել է, որ սա մտահոգիչ է:

«Ես երկրի քաղաքացի եմ, ո՞նց կարող է չհուզի», — ասել է քաղաքացիներից մեկը:

Հարցին՝ թե ի՞նչն է այս ամենի պատճառը, տարբեր տեսակետներ են հնչել:

«Դեմն առնող չկա, ոստիկանությունը մի հոգու համար ա ստեղծված երևի», — նշել է մեկ այլ քաղաքացի:

Մյուսի կարծիքով էլ՝ օրենքը թույլ է:

«Մարդիկ իրար հետ լեզու չեն գտնում»,- կարծում են քաղաքացիները։

Թե ո՞ւմ պատասխանատվության տիրույթում են քաղաքացիները տեսնում հարցի կարգավորումը՝ այստեղ էլ պատասխանները միանշանակ չեն։

«Ոստիկանությունը պետք է դրանով զբաղվի, բայց զբաղվում է կառավարության, Նիկոլ Փաշինյանի և մյուսների պաշտպանությամբ», — ասել է հարցման մասնակիցներից մեկը:

Մյուսի խոսքով էլ. «Լավ էլ հսկում են, ոստիկանները լավ աշխատում են․ մարդկանց ուղեղը երևի կարելի է հետ բերել, չի կարելի ամեն դատարկ բանի համար դանակը վերցնել հարձակվել իրար վրա»:

Միաժամանակ, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին սպանությունների թիվն աճել է։ 2024 թվականին Հայաստանում գրանցվել է 45 հաստատված դեպք, 2025-ին՝ 50: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 83%-ով վերջին 5 տարիների ընթացքում աճել է հրազենով հանցագործությունների թիվը: 2020-ին այդպիսի 83 դեպք էր գրանցվել, 2025-ին՝ 125։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+