Փետրվարի 16-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին կանխատեսվում է 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 4-8 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 4-7 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 5-9 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 13-16 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 4-7 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 9-13 աստիճան։ Արմավիրում սպասվում է 10-14 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 5-8 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 2-5 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 16 աստիճան։





































