Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:21

Եղանակը Հայաստանում և Արցախում փետրվարի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում փետրվարի 12-ին

Հայաստանում փետրվարի 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Փետրվարի 12-15-ի գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտերի առանձին հատվածներում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է մառախուղ:

Հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է անձրև և թաց ձյուն, լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, առանձին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով: Տեղումները սպասվում են մինչև փետրվարի 14-ը: Փետրվարի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 13-16-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ: Փետրվարի 12-ի առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Երևանում փետրվարի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ի ցերեկը կլինի +3-ից +5-ի սահմաններում: Փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 14-ի ցերեկը սպասվում է անձրև:

Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -2-ից +2, Կոտայքի մարզում՝ — 2-ից +2: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -1-ից +2, Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական դիտարկումների, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +3-ից +6-ի սահմաններում: Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +3-ից +6:

Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է- 2-ից +1 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +3-ից +5: Արմավիրում ցերեկը սպասվում է +3-ից +6 աստիճան տաքություն: Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի 0-ից -2, Սյունիքի մարզում՝ 0-ից -3:

Ըստ Yandex-ի՝ Արցախում փետրվարի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+