ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 100 տարին լրացած բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին 1 մլն դրամ միանվագ աջակցություն տրամադրելու նախագծին։
Փետրվարի 5-ի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած նախագծով 100 տարին լրացած բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները կստանան 1 մլն դրամ՝ անկախ նրանց բնակության վայրից։ Ներկայում նման աջակցություն տրամադրվել է միայն Երևանում հաշվառված 100-ամյա քաղաքացիներին, ինչի արդյունքում մարզերում բնակվող տարեցները դուրս են մնացել ծրագրից։
Նախագծով առաջարկվում է վերացնել այդ անհավասարությունը և սահմանել, որ միանվագ գումարը վճարվի 100 տարին լրանալու հաջորդ ամսվա կենսաթոշակի կամ նպաստի հետ միասին։ Միաժամանակ, աջակցությունը չի տարածվի այն անձանց վրա, որոնք արդեն ստացել են նույն չափի գումար Երևանի ավագանու որոշմամբ։
Կառավարության հաշվարկներով՝ 2026 թվականին ծրագրի շահառու կլինի 71 քաղաքացի, իսկ անհրաժեշտ ֆինանսական միջոցները կկազմեն 42 մլն դրամ, որոնք կհատկացվեն սոցիալական պաշտպանության ոլորտի նախատեսված միջոցների հաշվին՝ առանց լրացուցիչ բյուջետային բեռի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







