«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Armenia) համատեղ մշտադիտարկման աշխատանքների ընթացքում արձանագրվել են ընձառյուծի թարմ հետքեր, հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Նշվում է, որ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ ՊՈԱԿ-ի ու ԲՀՀ մասնագետները, ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» կառավարման ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնում են կենդանական աշխարհի մշտադիտարկում։
Ընդհանուր առմամբ՝ աշխարհում կա կովկասյան ընձառյուծի մոտ 870-1300 տեսակ, որից 3-4-ը՝ Լեռնային Ղարաբաղում, 10-13-ը՝ Հայաստանում, և 5-ից պակաս՝ Վրաստանում և Թուրքիայում։ Հայաստանում տեսախցիկները կովկասյան ընձառյուծի առաջին անգամ ֆիքսել էին 2018 թվականին՝ «Խոսրովի անտառ» արգելոցում։





































