ՀՀ-ում փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը, հայտնել է ՆԳՆ-ն:
Նպատակն է արտակարգ իրավիճակներում քաղաքացիների զանգերին առավել օպերատիվ և համակարգված արձագանք ապահովել: Միասնական զանգերի կենտրոնը մեկտեղում է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը:
Քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ և արդյունավետ կլինի․ այն թույլ կտա ապահովել ոստիկանների և փրկարարների միաժամանակյա արձագանքը, կրճատել ժամանակը՝ նպաստելով քաղաքացիների անվտանգության բարձրացմանը, նշել է ՆԳՆ-ն:





































