Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:16

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու պահանջով

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու պահանջով

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին՝ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին ազատելու պահանջով, հաղորդում է Armenianweekly-ն:

Այս միջնորդությունը հաջորդել է Ադրբեջանի դատախազության 2025 թվականի նոյեմբերի 13-ի հայտարարությանը, որով Արցախի նախկին ղեկավարների և պաշտոնատար անձանց համար պահանջում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:

Նշվում է, որ Բաբայանն Ադրբեջանում կալանքի տակ պահվող 31 անձանց թվում է՝ կապված Արցախի վերջին հակամարտությունների հետ: Միջնորդագիրը, ի թիվս այլ հարցերի, պահանջում է դադարեցնել մեկուսի բանտարկության պրակտիկան և հիմնական կարիքների բավարարման սահմանափակումները, բժշկական օգնության հասանելիությունը, ինչպես նաև անհապաղ և անկախ դիտարկել կալանքի օրինականությունը:

Խնդրագրում նշվում է, որ Բաբայանի ձերբակալությունն անհամատեղելի է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի վերաբերյալ Ադրբեջանի պարտավորությունների հետ: Դրանում նաև նշվում է, որ հաշվի առնելով Բաբայանի նախկին դերը որպես Արտաքին գործերի նախարար՝ նրա գործը լրացուցիչ հարցեր է առաջացնում 2006 թվականին ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից ընդունված դիվանագիտական պաշտպանության մասին հոդվածների համաձայն:

«Ամերիկացիները հանուն Արցախի»-ն մտահոգություն է հայտնել նաև աշխատանքային խմբի կողմից Արցախի հակամարտության հետևանքով ձերբակալված անձանց վերաբերյալ այլ դիմումներին ոչ բավարար արձագանքի, այդ թվում՝ Բաբայանի անունից 2024 թվականի ապրիլի 24-ին ներկայացված նախնական բողոքարկման կապակցությամբ: Կազմակերպությունը նախազգուշացնում է, որ նման խնդրագրերի հետ կապված ենթադրյալ անգործությունը կարող է ավելի լայն հետևանքներ ունենալ զանգվածային վայրագությունները կանխելու և մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին ու օրենքներին օբյեկտիվորեն հետևելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+