Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պարգևատրել է պետական բարձրագույն պարգևով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով:
Այս շքանշանը ՌԴ առանցքային պետական պարգևներից մեկն է, որը հիմնադրվել է 1994թ. և շնորհվում է տարբեր ոլորտներում պետության և հասարակության առջև ակնառու ծառայությունների համար՝ տնտեսություն, գիտություն, մշակույթ, խաղաղության ամրապնդում և միջազգային համագործակցություն:
Աբրահամյանը ռուսաստանաբնակ հասարակական գործիչ է, հայազգի գործարար և բարերար: Նա հայտնի է որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ, ակտիվորեն զբաղվում է բարեգործական և հասարակական գործունեությամբ, ինչպես նաև ազգամիջյան համագործակցության ամրապնդմամբ: Ըստ Վիքիպեդիայի պաշտոնական էջի՝ Աբրահամյանը պարգևատրվել է Ռուսաստանի մի քանի պետական շքանշաննով՝ միջազգային համագործակցության և հումանիտար ոլորտում ներդրած ավանդի համար՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2017թ.սեպտեմբերի 10), Պատվո շքանշան (2007թ. ապրիլի 23) և Բարեկամության շքանշան (2002թ. ապրիլի 15):





































