Համացանցում հայտնվել են ՀՀ ճանապարհային ոստիկանության` Երևանի Գաջեգործների փողոցում գտնվող հաշվառման–քննական ստորաբաժանման մոտ մեծ թվով քաղաքացիների կուտակումների կադրերը: Դատելով կադրերից շենքի մոտ հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել՝ հակառակ իշխանությունների կոչերին՝ խուսափել մեծ կուտակումներից և պահպանել նախազգուշական միջոցները կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում:

Ընդ որում, պատասխանելով լրագրողների հարցերին, վերոնշյալ բաժնի պետը նշեց, որ իրեց մոտ երկու ամիս չեն սպասարկել քաղաքացիներին, ուստի միանգամայն հասկանալի է, թե ինչու են այսօր այդքան մարդ հավաքվել:
Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչեւ հունիսի 13-ը։ Մայիսի 18-ի լույս 18-ի գիշերը Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4823-ի, մահացել է 61 մարդ: Վերջին օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 351 դեպք։
https://www.facebook.com/armeniatodayrus/posts/2596193900627998
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







