Պահվող անձանց հետ կապված ամենօրյա աշխատանք ենք իրականացնում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ հարցին։
«Բնականաբար, ամեն օր մաքսիմալ ջանք ենք գործադրում, որ ունենանք կոնկրետ արդյունքներ։ Իմ մոտեցումն այն է, որ քանի դեռ այդ արդյունքներ չկան, դրանց մասին չեմ հայտարարում»,- ասաց նա՝ նշելով, որ երբ արդյունքներ լինեն, կլինի նաև հայտարարություն։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում կա 23 հայ բանտարկյալ։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ նրանց շրջանում գրանցվել էին ինքնասպանության փորձեր։ Հարազատներն այս մասին տեղեկություններ էին ստացել հազվադեպ հեռախոսազանգերի միջոցով։ Միջազգային կազմակերպություններին սեպտեմբերի սկզբից ի վեր չի թույլատրվում այցելել գերիներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







