Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:51

«Թումո» ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնը մասնաճյուղ է բացել Ճապոնիայում

«Թումո» ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնը մասնաճյուղ է բացել Ճապոնիայում

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մասնաճյուղ է բացել Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում, տեղեկանում ենք «Թումո»-ի X-ի էջում։ Սա «Թումոյի» առաջին միջազգային կենտրոնն է Ասիայում։

Ըստ հրապարակման՝ կենտրոնը կգործի Գունմա պրեֆեկտուրայի հետ համագործակցությամբ՝ տարածաշրջանի ամենամեծ համաժողովների կենտրոնում գտնվող G Messe Gunma-ում: Այն հազարավոր ճապոնացի դեռահասների հնարավորություն կտա սովորել նորարարական հմտություններ տեխնոլոգիաների և դիզայնի խաչմերուկում:

Ապագայում նախատեսվում է բացել լրացուցիչ «Թումո» կենտրոններ և շարժական «Թումո» արկղեր Մաեբաշիում և Կուսացուում, ինչն ընդլայնում է ծրագրի հասանելիությունը Ճապոնիայի ավելի շատ երիտասարդների համար։

Բացման արարողությանը ներկա էին «Թումո»-ի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները, նահանգապետ Իչիտա Յամամոտոն, թվային վերափոխման նախկին նախարար Տարո Կոնոն, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, Ճապոնիայում ՀՀ դեսպան Մոնիկա Սիմոնյանը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, զարգացման գծով գլխավոր տնօրեն Բեգոր Փափազյանը և այլք։

2022 թվականի հունիսին «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն Armenia Today-ին պատմել էր առաջիկա տարիներին ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրերի մասին և հայտարարել «Թումո տուփ» կենտրոնների ցանցն ընդլայնելու ծրագրի մասին։ Միևնույն ժամանակ՝ «Թումո» կենտրոններ էին բացվել Արցախի Ասկերան և Մարտունի քաղաքներում, իսկ 2022 թվականի դեկտեմբերին կենտրոնը հայտարարել էր Գերմանիայում՝ Մանհայմում, երկրորդ մասնաշենքի բացման մասին։

Կենտրոնի մասնաճյուղերը գործում են նաև Գյումրիում, Մոսկվայում, Փարիզում, Բեյրութում, Բեռլինում, Տիրանայում և Կիևում։ 2023 թվականի դեկտեմբերին «Թումո»-ն հայտարարել էր իր նախաձեռնության ընդլայնման մասին՝ ստեղծելու մշակութային վայրերի մանրամասն 3D սկանավորում՝ Հայաստանի և Արցախի ժառանգությունը թվայնորեն պահպանելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+