«Armenia» միասնական տաղավարով հայկական ոլորտային ընկերություններն ապրիլի 12-ից 14-ը մասնակցել են Մոսկվայում կայացած «ExpoElectronica» էլեկտրոնային բաղադրիչների, մոդուլների և բաղկացուցիչ մասերի ամենամյա միջազգային 24-րդ ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
«Ոլորտային ընկերությունները տաղավարի այցելուներին են ներկայացրել իրենց ընկերության արտադրանքը և մատուցվող ծառայությունները: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցած ամենօրյա հանդիպումների ընթացքում, ընկերությունները հաստատել են նոր գործընկերային հարաբերություններ և ձեռք բերել նախնական պայմանավորվածություններ՝ հետագա համագործակցության նպատակով:
Այս տարի միջոցառմանը մասնակցել է ավելի քան 350 ընկերություն 9 երկրից։ «ExpoElectronica» ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում անցկացվել են ավելի քան 25 տարաբնույթ միջոցառումներ, որին մասնակցել են շուրջ 80 բանախոսներ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ և մեկ գովասանագիր է նվաճել քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադայում, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի...






































