«Սլավմեդ» բժշկական կենտրոնում առաջին անգամ Հայաստանում կատարվել է հեռավար ռոբոտացված վիրահատություն, տեղեկացրել են բժշկական կենտրոնից։
Բելգիայից՝ շուրջ 3300 կիլոմետր հեռավորությունից, առաջատար ուռուցքաբան-ուրոլոգ, պրոֆեսոր Ալեքսանդր Մոտրին հեռավար եղանակով վիրահատել է Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում գտնվող շագանակագեղձի քաղցկեղով հիվանդին։
ԲԿ-ի տեղեկացմամբ՝ ռոբոտի օգնությամբ իրականացված վիրահատությունն անցել է բարեհաջող։ ԲԿ-ն նաև ընդգծել է, որ այս միջամտությունը նոր էջ է բացում Հայաստանում բարձր տեխնոլոգիական բժշկության զարգացման գործում։






































