«Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիայի սաները Պանամայում կայացած FIRST Global International Robotics Championship-ում զբաղեցրել են երկրորդ տեղը, հայտնել է լաբորատորիան։
Մրցույթին մասնակցել է աշխարհի 182 երկրի 192 թիմ։
Հայաստանի թիմում էին Դվինի, Գավառի և Երևանի դպրոցականները, ովքեր ներկայացրել են նախագիծ մրցույթի թեմայի՝ ռոբոտների միջոցով բնապահպանական խնդիրների լուծման վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







