Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 աշակերտ մասնակցել է Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադային՝ արժանանալով 3 ոսկե և 2 արծաթե մեդալի, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Օլիմպիադան անցկացվել է ՌԴ Սոչի քաղաքում։ Նշվում է, որ թիմային հաշվարկով Հայաստանի թիմը զիջել է միայն ՌԴ-ին:
Ոսկե մեդալներ են նվաճել Գոռ Հասրաթյանը, Նատալի Մարգարյանը, Ռուզաննա Շիրոյանը։ Արծաթե մեդալի են արժանացել Բագրատ Բագրատյանը, Անահիտ Գալստյանը, նշել են նախարարությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







