Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:23

Հայաստանում կկառուցվի 500 մլն դոլար արժողությամբ AI տվյալների կենտրոն

Հայաստանում կկառուցվի 500 մլն դոլար արժողությամբ AI տվյալների կենտրոն

Հայաստանում կկառուցվի 500 մլն դոլար արժողությամբ AI տվյալների կենտրոն՝ արհեստական բանականության ամպային հարթակ ստեղծելու համար, հայտնում է Firebird ընկերությունը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և NVIDIA-ի հետ համագործակցաբար։ Նշվում է, որ կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք, որի գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։

Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացմանը կաջակցեն Team Group-ը՝ Telecom Armenia-ի մայր ընկերությունը և իռլանդական Imagine Broadband-ը: Afeyan Foundation For Armenia հիմնադրամը կմիանա Firebird-ին որպես հիմնադիր ներդրող, իսկ նրա ղեկավար Նուբար Աֆեյանը, ով նաև Flagship Pioneering-ի գործադիր տնօրենն է, հանդես կգա որպես Firebird-ի ռազմավարական խորհրդատու և հիմնադիր գործընկեր:

Ըստ հաղորդագրության՝ Firebird-ը և Հայաստանի կառավարությունը հիմք են դնում տարածաշրջանում տեխնոլոգիաների զարգացման համար՝ թույլ տալով ընկերություններին և ձեռնարկատերերին օգտագործել AI-ի ընձեռած նոր հնարավորությունները և աջակցելով տնտեսական աճին Հայաստանում և ամբողջ Կովկասում: Ամրապնդվում են կապերը Եվրոպայի առաջատար տեխնոլոգիական ոլորտների հետ։

Firebird.ai Սան Ֆրանցիսկոյում և Երևանում տեղակայված արհեստական բանականության ամպային ընկերությունը 2026 թվականին կգործարկի Կովկասում առաջին և ամենամեծ արհեստական ինտելեկտի գերհամակարգիչը՝ հիմնված NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների վրա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+