Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:51

Գիտնականները պարզել են, որ շները մտնում են էվոլյուցիայի նոր փուլ

Գիտնականները պարզել են, որ շները մտնում են էվոլյուցիայի նոր փուլ

Շներն այժմ, ամենայն հավականությամբ, ընտելացման երրորդ ալիք են ապրում, քանի որ ավելի շատ մարդիկ ցանկանում են հանգիստ, ընկերասեր ընտանի կենդանիներ, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Շվեդիայի Լինկյոփինգի համալսարանի գիտնականների ուսումնասիրությանը։

Նշվում է, որ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ շները համարվում էին աշխատող կենդանիներ, որոնք պետք է պաշտպանեին տունը, որսը և անասուններին հսկեին, սակայն այժմ շատերը հետաքրքրված են ուղեկցող ընտանի կենդանիներով, որը կարող է նաև հարմարվել սեփականատիրոջ նստակյաց ապրելակերպին:

Նման փոփոխությունները հանգեցրել են շների սոցիալական կապերի համար պատասխանատու հորմոնի մակարդակի բարձրացմանը։ Գիտնականները նշում են, որ շներին իրենց տերերի հետ կապ փնտրելուն է մղում օքսիտոցին հորմոնը (նրբության և սիրո հորմոն):

Հետազոտության ընթացքում շվեդ գիտնականներն ուսումնասիրել են 60 ոսկեգույն ռետրիվերների, երբ շները փորձել են բացել սննդի տուփը: Փորձն իրականացվել է երկու անգամ՝ առաջին խմբին տրվել է օքսիտոցինի քթի սփրեյ, երկրորդին՝ չեզոք լուծույթի չափաբաժին։

Արդյունքները ցույց են տվել, որ ընկալիչի որոշակի գենետիկ տարբերակ ունեցող շներն ավելի ուժեղ են արձագանքում օքսիտոցինի ցողմանը, քան մյուսները, և օքսիտոցինն ստիպում է նրանց ավելի հաճախ օգնություն փնտրել, քան չեզոք լուծույթի չափաբաժինը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+