Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ն 2024 թվականին կհյուրընկալվի մայրաքաղաք Երևանում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Եվս մեկ մեծ իրադարձություն գալիս է Հայաստան: Ուզում եմ տեղեկացնել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ն 2024 թվականին կհյուրընկալվի մայրաքաղաք Երևանում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը ևս անցկացվել է Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։
Հիշեցնենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը ևս անցկացվել է Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







