Համացանցում քննարկում են ենթադրյալ iPhone 15-ի առաջին լուսանկարները։ Այս մասին հայտնում է peopletalk.ru պորտալը։
Խոսվում է, որ ամբողջ նոր շարքը կստանա օվալաձև կտրվածքով էկրան, ինչպես iPhone 14 Pro-ն է։ IPhone 15-ի բազային տարբերակի կողային երեսները կրկին պատրաստված կլինեն ալյումինի համաձուլվածքից, իսկ հետևի վահանակի վրա կտեղակայվի արդեն սովորական անկյունագծային երկակի տեսախցիկ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







