Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:06

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է երեք երկրի ներկայացուցիչների

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է երեք երկրի ներկայացուցիչների

2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է բելառուսական «Գարուն» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Ալես Բելյացկիին, ինչպես նաև Ռուսաստանի «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնին և Քաղաքացիական ազատություններ ուկրաինական կենտրոնին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Բելյացկին «Գարուն» իրավապաշտպան կենտրոնը հիմնադրել է 1996 թվականին։ Նա 2011 թվականին դատապարտվել է հարկերից խուսափելու համար։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դա համարել են անհիմն և քաղաքական դրդապատճառներիհիման վրա։ Բելյացկին ազատ է արձակվել 2014 թվականին։ 2021 թվականի ամռանն իրավապաշտպանը կրկին ձերբակալվել է 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ցույցերի առնչությամբ։ Այժմ նա շարունակում է մնալ ճաղերի հետևում։

«Մեմորիալը» ստեղծվել է 1987 թվականին համախոհների կողմից, ովքեր ցանկանում էին հավերժացնել խորհրդային ժամանակաշրջանի քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակը։ Շարժման անդամները ստորագրություններ են հավաքել բռնաճնշումների զոհերի հուշարձանի և հուշահամալիրի ստեղծման համար, անցկացրել փողոցային ցույցեր, ցուցահանդեսներ և գիտական ​​սեմինարներ պետական ​​տեռորի թեմայով։ Ակադեմիկոս, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը դարձել է «Մեմորիալի» խորհրդի առաջին նախագահը։

2022 թվականի ձմռանը Ռուսաստանի Գերագույն դատարանը Գլխավոր դատախազության հայցով վերջնականապես լուծարել է «Մեմորիալը»։ Դատախազության պնդումները խտանում էին այն դեպքերի վրա, երբ «Օտարերկրյա գործակալի» կարգավիճակը նշված չէր «Մեմորիալի» նյութերում՝ այն ժամանակ, երբ մակնշման տեքստին հստակ պահանջներ չկային։ Բացի այդ, կազմակերպությունը մեղադրվում էր պետական ​​իշխանություններին վարկաբեկելու և «ԽՍՀՄ-ի` որպես ահաբեկչական պետության կեղծ պատկերացում» ստեղծելու մեջ։

Քաղաքացիական ազատությունների ուկրաինական կենտրոնը հիմնադրվել է 2007 թվականին՝ մարդու իրավունքների պաշտպանության և Ուկրաինայում ժողովրդավարությունը խթանելու նպատակով: Այս կազմակերպությունը կարևոր դեր է խաղացել Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ամրապնդման և իշխանությունների վրա ճնշում գործադրելու գործում՝ Ուկրաինան լիարժեք ժողովրդավարական երկիր դարձնելու համար, ասվում է Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ։

2021 թվականին Նոբելյան կոմիտեն Խաղաղության մրցանակը շնորհել էր երկու լրագրողի։ Այն շնորհվել էր ռուսական «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին և ֆիլիպինյան «Ռապլեր» թերթի հիմնադիր Մարիա Ռեսանին՝ «խոսքի և արտահայտվելու ազատությունը պաշտպանելու ջանքերի համար, որոնք հիմնարար են ժողովրդավարության և կայուն խաղաղության համար»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+