Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:48

Apple-ը թողարկել է iOS 16-ի առաջին հանրային բետա տարբերակը

Apple-ը թողարկել է iOS 16-ի առաջին հանրային բետա տարբերակը

Apple-ը թողարկել է iOS 16-ի առաջին հրապարակային բետա տարբերակը, որը յուրաքանչյուր օգտատեր կարող է փորձարկել: Օպերացիոն համակարգի այս տարբերակը շատ ավելի կայուն է, քան ծրագրավորողների համար թողարկված նախորդ մշակումները: Այս մասին գրում է Itel.am—ը։

Օպերացիոն համակարգի նոր տարբերակում կարող եք հարմարեցնել էկրանը՝ փոխել ժամացույցի տառատեսակը, ավելացնել փոքր վիջեթներ Apple Watch-ի ոճով և ստեղծել պաստառների պատկերասրահ՝ սահեցնելով աջ (ներառյալ՝ փոխելով ֆիլտրները և ֆոները):

Ծանուցումներն այժմ կհայտնվեն էկրանի ներքևի հատվածում, որպեսզի չծածկեն էկրանի նկարը։

Safari-ում հնարավոր կլինի տեսնել միայն տվյալ պահին կատարվող աշխատանքին առնչվող ներդիրները: Հասանելի է նաև հաղորդագրությունների, օրացույցի և էլ․ փոստի զտիչ։

Մի քանի նորամուծություններ կան նաև ստանդարտ մեսենջերի հաղորդագրությունների համար։ Այժմ, ցանցով շփվելիս (ոչ SMS ռեժիմում), կարող եք խմբագրել արդեն իսկ ուղարկված հաղորդագրությունը, ինչպես նաև մուտքային հաղորդագրությունը նշել որպես չկարդացած: Բացի այդ, ձայնային հաղորդագրություն ուղարկելիու ընթացքում ստեղնաշարը բաց կմնա, ինչը թույլ կտա արագ շտկել ինչ-որ բան, այնուհետև շարունակել խոսքը։

Օգտագործողը նաև կարող է դիպչել և պահել պատկերի վրա, որպեսզի ընտրի դրա վրա ֆոնից առանձին առարկա և տեղադրի այն ցանկացած վայրում:

iOS 16-ի վերջնական թողարկումը տեղի կունենա աշնանը։ ՕՀ-ն հնարավոր կլինի գործարկել iPhone 8-ի և Apple-ի բոլոր նոր սմարթֆոնների վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+