Բիոլաբարտորիաները, որոնք գտնվում են ՀՀ–ում, հարյուր տոկսով ՀՀ սեփականությունն են, ճիշտ է, դա ստեղծվել է ԱՄՆ աջակցությամբ, բայց դրանք ՀՀ սեփականությունն է։ Այս մասին այսօր պատասխանելով ԱՄՆ–ի ֆինանսավորմամբ ՀՀ-ում գտնվող կենսաբանական լաբարատորիաների մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ այդ թեման 2018 թվականին է բարձրացվել, երբ Ռուսաստանի գործընկերները մտահոգություններ են բարձրաձայնել։ «Մենք հրավիրել ենք նրանց, ասել ենք՝ եկել ցույց տվեք, թե ինչումն է մտահոգությունները, եղել են այցելություններ, քննարկումներ և որևէ մտահոգություն չի հայտնվել այդ քննարկումների արդյունքով»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է փաստաթուղթ՝ կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության։ «Կենսաբանությունը գիտություն է և ՀՀ–ից որևէ գիտնական կարող է Ուկրաինայում տեղի ունեցած որևէ գիտական ծրագրի մասնակցել և ի՞նչ», – ասաց նա։
Վարչապետն ասաց, որ անընդհատ ռուս գործընկերներին խնդրում են կոնկրետացնել տեղեկատվությունը։ «Այս պահի դրությամբ մեզ մատնացույց չի արվել որևէ գործողություն, մենք սերտ համագործակցում են Ռուսաստանի հետ այս հարցում, շարունակելու ենք համագործակցել, բայց դա չի նշանակում, որ գիտության ենաթակառուցվածքների զարգացման ոլորտում մենք այլ երկրների հետ չենք համագործակցելու, այլ բան որ մենք պետք է նայենք այդ համագործացկցությունը ՌԴ–ի համար սպառնալիք ստեղծում է, թե չի ստեղծում։ Մենք երաշխավորում ենք, որ մեր համագործակցության ընթացքում մեր դաշնակիցների համար սպառնալիքներ չենք ստեղծում և չենք ստեղծի, չնայած մենք մտահոգությունները լսում ենք, փորձում ենք հասականալ, թե ինչ–որ բան բաց ենք թողել»,–ասաց նա և նշեց, որ բաց են քննարկումների համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







