ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Ֆաբ Լաբ» Հայաստան-Դիլիջանի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
«Ֆաբ Լաբ»-ի համահիմնադիրները, ուսուցիչները և աշակերտները խոսել են իրենց նպատակների մասին, ներկայացրել իրենց գործունեությունը և աշխատանքները, որոնք պատկերացում են տալիս ապագայի մասին։
«Ֆաբ Լաբ»-ում կրթում են՝ ողջունելով կրեատիվ մտածելակերպը, խթանելով նախաձեռնողականությունը, տալով տեխնոլոգիական գիտելիքներ և զարգացնելով ստեղծարար միտքը՝ կյանքի տարբեր բնագավառների համար գտնելու յուրահատուկ լուծումներ։
Այստեղ պատկերացում են տալիս ֆիզիկական և թվային աշխարհների միաձուլման մասին։
Այստեղ սովորում են իրենց միջավայրը վերափոխելու, ապագան կերտելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







