Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:21

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ և մյուս համալսարանների դասախոսներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է ԵՊՀ Բանասիրության և Պատմության ֆակուլտետների, ինչպես նաև այլ ինստիտուտների և բուհերի աշխատակիցների հետ: Քննարկման օրակարգում են եղել «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նոր նախագծով հայոց լեցու և հայոց պատմություն առարկաների պարտադիր դասավադնման հետ կապված հարցերը: Այս մասին գրառում է կատարել նախարարը ֆեյսբուքյան իր էջում:

Նախարարը հանդիպման ընթացքում կարևորել է քննարկումների միջոցով երկխոսության հաստատումը և պատասխանել դասախոսների կողմից բարձրաձայնված հարցերին:

Նախարարն իր խոսքում նշել է, որ օրենքի նախագծով դեկանները կդառնան նշանակովի, այսինքն` կնշանակվեն նախարարության կողմից և կտանեն նախարարության գիծը:

Դսասախոսների կողմից բարձրաձայնված հիմնական խնդիրը վերաբերում է դպրոցներում վատ կրթությանը, որին նախարարը պատասխանել է. «Կրթական համակարգում դպրոցների և բուհերի միջև տարբերությունը մեծ չէ. որքան վատ սովորողներ կան դպրոցում, նույնքան էլ կան բուհերում: Դպրոցի նկատմամբ քամահրական վերաբերմունքի պատճառը հենց դա է»: Նախարարը պնդել է դպրոցներում հայոց լեզվի և պատմության` պատշաճ մակարդակով անցնելու անհրաժեշտությունը, այնուհետ հայոց լեզվի և պատմության ցանկին ավելացրել նաև մաթեմատիկա առարկան:

Այս համատեքստում նախարարը նշել է, որ փոխվելու է ուսուցիչերի` դպրոց ընդունվելու կարգը. «Մասնավորապես հայոց լեզու, հայոց պատմություն և մաթեմատիկա առարկաների ուսուցիչները պետք է քննություն անցնեն նախարարության համապատասխան կառույցում»: Արդյունքում կլուծվի դասախոսների բարձրաձայնած հարցը` դպրոցներում վատ դասավանդումը: «Նաև լուծվելու է կրկնուսույցին դիմելու անհրաժեշտության հարցը. յուրաքանչյուր կիսամյակ, այն է` 6 կիսամյակ, մեկական առարկա քննություն հանձնելով, այլևս անհրաժեշտություն չի լինելու դիմելու կրկնուսույցի օգնությանը»,-ավելացրել է Արայիկ Հարությունյանը:

Նախարարն իր խոսքը եզրափակել է` նշելով, որ նախարարությունը առաջարկների դեպքում պատրաստ է լսել` նախագծի շրջանակներում չբացառելով առաջարկների հնարավորությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+