Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:07

STARMUS փառատոնին ակնկալվում է 70-ից ավելի աշխարհահռչակ տիեզերագնացների, ինժեներների, գիտնականների մասնակցություն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «STARMUS» փառատոնի հիմնադիր, Կանարյան ինստիտուտի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը

2022 թ. սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանում կազմակերպել «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը: Այն կկազմակերպվի «50 տարի Մարսի վրա» խորագրի ներքո և նվիրված կլինի Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին. 1971 թ. Խորհրդային Միությունը Մարս է իջեցրել «Մարս-3» սարքը, որի մեջ էր գտնվում ազգությամբ հայ գիտնական-ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի «մարսագնացը»:

Հանդիպման նպատակն էր քննարկել փառատոնի նախապատրաստական աշխատանքներում համատեղ քայլերը, առաջիկա անելիքները, հայաստանյան փառատոնի մանրամասները:

«STARMUS» փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր և հնարավորություններ, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ այն հասանելի դարձնելով բոլորի համար: Փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:

Նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվել է նախատեսվող ծրագրերի, դրանց կազմակերպչական հարցերի մասին: Գ. Իսրայելյանը խոսել է City program («Քաղաքային ծրագիր») միջոցառումից, համաձայն որի՝ հրավիրյալ մեծահամբավ բանախոսները շրջելու են դպրոցներում և համալսարաններում, հանդես են գալու դասախոսություններով, կիսվելու են իրենց փորձով:

«Կարող ենք թեմատիկ բաժանում անել, ունենալ օրեր՝ նվիրված ֆիզիկային, գենետիկային, աստղագիտությանը և այլն: Ստացվում է՝ կրթական համակարգը ներառում ենք փառատոնի մեջ»,- ասել է Գ. Իսրայելյանը:

Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ ի թիվս այլ նպատակների՝ նախարարությունը կարևորում է փառատոնի անցկացումը գիտության մասսայականացման, նոր սերնդի շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրության զարգացման տեսանկյունից:

Փառատոնին ընդառաջ՝ «STARMUS»-ի խորհրդատվական խորհուրդը կհայտարարի այն մասնակիցների ցանկը, որոնք հավաստել են 2022 թ. սեպտեմբերին ՀՀ-ում փառատոնին իրենց մասնակցությունը: Նախնական պայմանավորվածությամբ՝ նախատեսվել է հոկտեմբերին կազմակերպել ասուլիս՝ հայտարարելու բանախոսների անունները:

«STARMUS» փառատոնը Հայաստանում լինելու է շատ մատչելի և հասանելի ուսանողների, դպրոցականների և առհասարակ բոլոր քաղաքացիների համար: Նախատեսվում է, որ հինգ օր շարունակվող փառատոնին մասնակցելու են տասնյակ հազարավոր քաղաքացիներ և հյուրեր արտերկրից:

Փառատոնին ակնկալվում է 70-ից ավելի աշխարհահռչակ տիեզերագնացների, ինժեներների, գիտնականների, որոնց թվում՝ Նոբելյան մրցանակակիրների մասնակցություն: Կկազմակերպվի 1 համերգ՝ համաշխարհային երաժշտության գերաստղի մասնակցությամբ, այլ համերգներ՝ ևս 5 աշխարհահռչակ աստղերի մասնակցությամբ: «STARMUS»-ի հայաստանյան փառատոնին ընդառաջ կազմակերպիչներն աշխարհի առնվազն 4 մեգապոլիսներում նախատեսում են կազմակերպել շնորհանդեսներ և մամուլի ասուլիսներ՝ միտված հայաստանյան փառատոնի վերաբերյալ միջազգային իրազեկության բարձրացմանը: Ասուլիսներին կհրավիրվեն Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարներ: Փառատոնին մասնակցության գրանցումը պլանավորվում է սկսել դեկտեմբերին՝ այդ նպատակի համար ստեղծվելիք էլեկտրոնային հարթակում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+