Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:04

YouTube-ը հունիսից գովազդ կտեղադրի տեսանյութում՝ առանց հոլովակը տեղադրողների համաձայնության

Ամերիկյան YouTube վիդեոհոսթինգը հունիսի 1-ից կարող է առանց իրավատերերի համաձայնության գովազդային հոլովակներ տեղադրել իր պլատֆորմում, նույնիսկ այն ալիքներում, որոնք չեն մտնում ընկերության գործընկերային ծրագրի մեջ: Այս մասին ուրբաթ հայտնել է Entrepreneur ամսագիրը՝ վկայակոչելով օգտատիրական համաձայնագրի կանոնների փոփոխության մասին նամակը, որն ուղարկվել է հարթակի օգտատերերին։

«YouTube-ն իրավունք ունի հարթակի վրա դրամայնացնել ցանկացած կոնտենտ, եւ գովազդը կարող է հայտնվել այն ալիքներում, որոնք չեն մտնում գործընկերային ծրագրի մեջ», — ասված է նոր կանոնների կետերից մեկում: Այս դեպքում,  գովազդային ներդիրներով  տեսահոլովակների ամբողջ եկամուտը կգնա ոչ թե ալիքներին, որոնք ոչ բավարար հայտնի են կամ չեն ձգտում շահույթ ստանալ իրենց բովանդակությունից, այլ կգնա YouTube-ի բյուջե։

Փոփոխությունը կարող է լրջորեն բարդացնել սկսնակների համար վիդեոբլոգերների միանալը YouTube-ի գործընկերային ծրագրին և, համապատասխանաբար, գովազդից եկամուտ ստանալը իրենց հոլովակներում, քանի որ նրանց համար դժվար կլինի հավաքել անհրաժեշտ 1000 բաժանորդ և 4 հազար ժամ դիտում իրենց ալիքներում:

Բացի այդ, նոր կանոնները կանդրադառնան նաեւ բովանդակության սպառողների վրա, որոնք, որպեսզի ազատվեն գովազդային հայտարարությունների մեծ քանակից, ստիպված կլինեն համաձայնել YouTube Premium վճարովի բաժանորդագրության ձեւակերպմանը, որը լիովին անջատում է գովազդը հարթակի հոլովակներում:

Պլատֆորմը ամերիկյան օգտատերերի համար փոփոխությունը գործում է դեռեւս 2020 թվականի նոյեմբերից:

Սա YouTube-ի սեփականատեր Ամերիկյան Google կորպորացիայի արդեն առաջին քայլը չէ, որը բարձրացնում է իր վիդեոհոսթինգի եկամտաբերությունը։ Մարտին ընկերությունը հայտնել էր, որ կարող է պարտավորեցնել  տեսաբլոգերներին, որոնք հոլովակներ են ստեղծում իրեն պատկանող YouTube հարթակում, հարկ վճարել այն եկամուտների համար, որոնք ստացվում են ԱՄՆ-ի բնակիչների կողմից իրենց կոնտենտի դիտումից: Ինչպես պարզաբանել են ընկերությունում, նման միջոցն անհրաժեշտ է ԱՄՆ-ի ներքին եկամուտների ծառայության պահանջներին համապատասխանելու համար, որոնց համաձայն կորպորացիան պետք է « ԱՄՆ-ից դուրս հարկային տեղեկատվություն հավաքի իր կոնտենտը մոնետիզացնողներից» եւ «որոշ դեպքերում պահպանի հարկերը, եթե այդ ստեղծողները եկամուտ են ստանում ԱՄՆ-ի բնակիչներից»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+