Աժ-ն վերջապես երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:
Բուռն քննարկում անցած և քննադատված օրինագիծը առաջինից երկրորդ ընթերցում մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Փոխվել է բուհերի ռեկտորների ընտրության կարգը. ռեկտորն ընտրվում է խորհրդում և հրամանագրվում է 5 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ օրինագիծը մի քանի անգամ քննարկելուց հետո խորհրդարանը չի ընդունել այն։ Օրինագիծը բազմաթիվ շահագրգիռ քննարկումների արդյունքում լրամշակվել է: Կատարված փոփոխություններով՝ հստակեցվել են նաև ռեկտորների ընտրության կարգը եւ տարիքային սահմանափակումը: Փոփոխվել է ամբիոնի վարիչին վերաբերող դրույթը եւ սահմանվել, որ այլեւս այն համարվելու է ակադեմիական պաշտոն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







