Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:39

Հայաստանը նախատեսում է առնվազն երեք նոր արբանյակ գործարկել. Փաշինյան

Հայաստանը նախատեսում է առնվազն երեք նոր արբանյակ գործարկել. Փաշինյան

Հայաստանը նախատեսում է առնվազն երեք արբանյակ գործարկել՝ երկուսը Երկրի դիտարկման, մեկը՝ հեռահաղորդակցության համար, Փարիզում Միջազգային տիեզերական գագաթնաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2026-2031 թվականների կառավարության ծրագրով ազգային տիեզերական կարողությունների զարգացումն առանձնացվել է որպես ռազմավարական նպատակ։

Նա նշել է, որ արբանյակներին զուգահեռ՝ Հայաստանը նախատեսում է զարգացնել սեփական ցամաքային ենթակառուցվածքները՝ արբանյակների կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։ Նախատեսվում է նաև ստեղծել ցամաքային կայանների ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի կարիքները, այլև միջազգային տիեզերական առաքելությունները։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը մտադիր է ավելի ակտիվ մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներգրավվել տիեզերական համակարգերի ու սարքավորումների նախագծման, մշակման և արտադրության մեջ։

Տիեզերական տեխնոլոգիաներն ու օդատիեզերական ոլորտը ներառվել են նաև Հայաստանի գիտության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական առաջնահերթությունների շարքում։ Դրանք ներառում են Երկրի դիտարկումը, արբանյակային կապը, տիեզերական իրավիճակի դիտարկումը և նավիգացիոն տեխնոլոգիաները։

Հայաստանը նաև մշակում է «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգը՝ առաջատար հաշվարկային և ԱԲ կարողությունների էկոհամակարգ ստեղծելու համար։ Փաշինյանը նշել է նաև NVIDIA-ի հետ համագործակցությամբ Հայաստանում ստեղծված Firebird ԱԲ գործարանի մասին։

Հայաստանը 2022 թվականին արձակել էր ARMASAT-1 արբանյակը, իսկ 2023 թվականին՝ HAYASAT-1-ը, որն ամբողջությամբ հավաքել և փորձարկել են հայ մասնագետները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+