Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:55

Գիտնականներն զգուշացրել են օգոստոսի 29-ին հնարավոր մագնիսական փոթորկի մասին

Գիտնականներն զգուշացրել են օգոստոսի 29-ին հնարավոր մագնիսական փոթորկի մասին

Ռուսաստանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան զգուշացրել է շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, թույլ մագնիսական փոթորկի հավանականության մասին, տեղեկացրել է լաբորատորիան տելեգրամյան իր ալիքում։ 

«Երեկ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16։00-ի սահմաններում, Երկրին, անշուշտ, ինչ-որ բան է հասել։ Ե՛վ արեգակնային քամու արագությունը, և՛ դրա ջերմաստիճանը նկատելի աճ են գրանցել, սակայն երկրամագնիսական հետևանքները չափավոր են։ Շուրջ 9 ժամ շարունակ դիտվում են երկրամագնիսական տատանումներ՝ դեղին մակարդակ»,– նշված է հաղորդագրության մեջ։ Մասնագետները չեն բացառում, որ տատանումների մակարդակը կարող է գերազանցել G1 նիշը, որը համապատասխանում է թույլ մագնիսական փոթորկի։ Միևնույն ժամանակ գիտնականները կանխատեսում են, որ երկրամագնիսական իրավիճակը մինչև օրվա վերջ ամբողջությամբ կկայունանա։ Օգոստոսի 25-ին լաբորատորիան հայտնել էր Արեգակի վրա M7.0 մակարդակի հզոր բռնկման մասին՝ պլազմայի արտանետմամբ, որը կարող էր առաջացնել վերջին ամիսների ամենաուժեղ մագնիսական փոթորիկը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+