Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:55

Հայաստանը և Հնդկաստանն AI համակարգեր կփորձարկեն ստրատոսֆերայում

Հայաստանը և Հնդկաստանն AI համակարգեր կփորձարկեն ստրատոսֆերայում

Հնդկական Red Balloon Aerospace ստարտափը և հայկական Bazoomq Space Research Laboratory-ն համագործակցության հուշագիր են ստորագրել՝ բարձրադիր օդապարիկների տեխնոլոգիաների և մերձտիեզերական փորձարկումների զարգացման համար, հայտնում է Orbital Today-ը։

Համագործակցության շրջանակում կողմերը նախատեսում են իրականացնել համատեղ ստրատոսֆերային ցուցադրական թռիչքներ և սարքավորումներն ու բորտային համակարգիչները փորձարկել մերձտիեզերական իրական պայմաններում՝ ստրատոսֆերայում։

Նախատեսվում է մշակել և փորձարկել բորտային AI համակարգեր, որոնք կկարողանան իրական ժամանակում մշակել տվյալներ, կառավարել բեռների աշխատանքը և ապահովել կիսաինքնավար աշխատանք՝ առանց մշտական ցամաքային միջամտության։

Red Balloon Aerospace-ը մայիսի 27-ին գործարկել էր VISTA պլատֆորմը՝ Հնդկաստանի առաջին տեղական ստրատոսֆերային գերճնշումային օդապարիկը՝ առևտրային բեռներ տեղափոխելու հնարավորությամբ։

Bazoomq-ի համար համագործակցությունը հիմնվում է Հայաստանի AYAS Aerospace Society-ի հետ իրականացված նախորդ ստրատոսֆերային աշխատանքների վրա և դիտարկվում է որպես քայլ՝ հայկական մասնավոր տիեզերական տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման ուղղությամբ։

Հայաստանն ու Հնդկաստանը 2017 թվականի ապրիլի 25-ին  համաձայնագիր էին ստորագրել տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ երկրների միջև ստորագրված փաստաթղթերի թվում էր նաև 2023 թվականի հունիսի 12-ի հուշագիրը Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հնդկաստանի էլեկտրոնիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջև՝ թվային վերափոխման համար հաջողված թվային լուծումների փոխանակման ոլորտում համագործակցության մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+