Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:07

Apple-ը ներկայացրել է նոր՝ iPhone 17e սմարթֆոնը

Apple-ը ներկայացրել է նոր՝ iPhone 17e սմարթֆոնը

Apple-ը պաշտոնապես ներկայացրել է iPhone 17e սմարթֆոնը, որը դարձել է iPhone 17 ընտանիքի ամենամատչելի մոդելը, տեղեկանում ենք Apple-ի պաշտոնական կայքէջից։

Նշվում է, որ սմարտֆոնի նախնական պատվերները կմեկնարկեն մարտի 4-ին, իսկ վաճառքը՝ մարտի 11-ից:

iPhone 17e-ն ունի 6.1 դյույմանոց Super Retina XDR OLED էկրան՝ HDR-ում 1200 նիտ առավելագույն պայծառությամբ: Ceramic Shield 2 ապակին պաշտպանում է սարքը քերծվածքներից. այն 3 անգամ ավելի դիմացկուն է, քան նախորդ սերունդը, և ունի հակաանդրադարձնող ծածկույթ: Կորպուսը պատրաստված է ավիատիեզերական մակարդակի ալյումինից և համապատասխանում է IP68 ջրից և փոշուց պաշտպանվածության ստանդարտին:

Սմարթֆոնը պահպանում է նախորդի դիզայնը, սակայն առաջին անգամ e շարքում ստացել է MagSafe-ի աջակցություն՝ 15 Վտ անլար լիցքավորմամբ: Այն նաև աջակցում է Qi2 ստանդարտը: Սմարթֆոնը լիցքավորում է մինչև 50% մոտ 30 րոպեում՝ 20 Վտ հզորության ադապտերի միջոցով։

iPhone 17e-ն ունի 48 մեգապիքսելանոց Fusion տեսախցիկ՝ 2x օպտիկական որակի մեծացմամբ: Հասանելի են գիշերային և դիմանկարային ռեժիմներ։ Տեսանյութը ձայնագրվում է 4K Dolby Vision որակով՝ վայրկյանում 60 կադր արագությամբ:

Այն աշխատում է iPhone 17-ի A19 չիպով, որը պարունակում է 6 միջուկանի պրոցեսոր և 4 միջուկանի գրաֆիկական պրոցեսոր:

Հիմնական տարբերակը 256 ԳԲ ներքին հիշողությամբ է, ինչը կրկնակի ավելի է, քան նախորդ սերնդի բազային մոդելը: Սմարթֆոնը հասանելի կլինի սև, սպիտակ և բաց վարդագույն գույներով: Գինն սկսվում է 599 դոլարից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+