Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:00

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք է սահմանել ԱԲ առանձին չիպերի վրա

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք է սահմանել ԱԲ առանձին չիպերի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է 25% ներմուծման մաքսատուրք արհեստական բանականության համար նախատեսված մի շարք բարձր արտադրողական չիպերի վրա, այդ թվում՝ Nvidia ընկերության H200-ի և AMD-ի MI325X-ի նկատմամբ, հայտնում է The Guardian-ը։

Նախագահի վարչակազմը միջոցառումները բացատրում է ԱՄՆ-ում կիսահաղորդիչների արտադրությունը խթանելու և արտասահմանյան մատակարարումներից, այդ թվում՝ Թայվանից, կախվածությունը նվազեցնելու ձգտմամբ։

Սպիտակ տանն ընդգծել են, որ ԱՄՆ-ն ներկայումս ամբողջությամբ արտադրում է երկրին անհրաժեշտ չիպերի ընդամենը մոտ 10%-ը, ինչն ստեղծում է «էական տնտեսական և ազգային անվտանգության սպառնալիքներ»։ Միաժամանակ՝ նշվում է, որ մաքսատուրքերը կկրեն նպատակային բնույթ և չեն տարածվի ամերիկյան տվյալների կենտրոնների, ստարտափների, տվյալների կենտրոններից դուրս քաղաքացիական արդյունաբերական նախագծերի, ինչպես նաև ԱՄՆ պետական հատվածի համար ներմուծվող չիպերի և սարքերի վրա։ ԱՄՆ առևտրի քարտուղար Հովարդ Լաթնիկն ստացել է լիազորություններ՝ լրացուցիչ բացառություններ տրամադրելու համար։

2025 թվականի ապրիլին Թրամփը հայտարարել էր չինական կիսահաղորդիչների վրա մաքսատուրքեր սահմանելու ծրագրերի մասին և նախաձեռնել էր չիպերի ներմուծման հետաքննություններ՝ մատնանշելով արտասահմանյան արտադրությունից կախվածության ռիսկերը։ Սպիտակ տանը նաև չեն բացառել ներքին արտադրությանն աջակցելու նպատակով սակագների ընդլայնման հնարավորությունը։

NVIDIA ընկերությունը Firebird-ի և ՀՀ կառավարության հետ համատեղ հայտարարել էր Հայաստանում արհեստական բանականության համար տվյալների կենտրոնի կառուցման նախագծի մեկնարկի մասին։ Ներդրումների ծավալը կազմում է 500 մլն դոլար, իսկ ենթակառուցվածքների հզորությունը կգերազանցի 100 ՄՎտ-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+