Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:43

Հայաստանում AI ոլորտն անվճար հաշվարկային հզորություններ կստանա․ նախարար

Հայաստանում AI ոլորտն անվճար հաշվարկային հզորություններ կստանա․ նախարար

ՀՀ կառավարությունը գործարկում է ծրագիր, որով Հայաստանում արհեստական բանականությամբ զբաղվողները, գործող ստարտափները կկարողանան անվճար օգտվել հզոր համակարգչային ռեսուրսներից՝ իրենց նախագծերը զարգացնելու համար՝ Amazon Web Services (AWS)-ի հետ համագործակցությամբ, հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ծրագիրը նախատեսված է արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափների, գիտահետազոտական խմբերի, ուսումնական հաստատությունների և անհատ մասնագետների համար։ Ծրագրի հիմքում նրանց համար բարձր հաշվարկային ռեսուրսներ ապահովելն է՝ AI համակարգերի մշակման, ուսուցման և տեղակայման նպատակով։

Նախարարը նշել է, որ նախաձեռնությունը կիրականացվի Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շրջանակում, որը կծառայի որպես հայտերի ընդունման, շահառուների նույնականացման և հաշվարկային ռեսուրսների բաշխման հարթակ, ինչպես նաև համագործակցության միջավայր AI նորարարների համար։

Փորձնական ծրագրի շրջանակում ընտրված շահառուների կողմից օգտագործված հաշվարկային ռեսուրսների արժեքը կսուբսիդավորվի 100%-ով։ Բացի այդ, AWS-ն կտրամադրի տեխնիկական փորձագիտական աջակցություն՝ ներգրավելով իր լուծումների ճարտարապետներին։ Ծրագրին աջակցում են նաև միջազգային գործընկերներ Mistral AI և Plug and Play ընկերությունները։

Հայրապետյանը տեղեկացրել է, որ հայտերի ընդունման գրանցումը կմեկնարկի դեկտեմբերի 29-ին՝ ai.gov.am հարթակում։

Կարդացեք նաև՝ 

AI տվյալների կենտրոնի կառուցումը Հայաստանում նախատեսում են սկսել 2026-ից․ Մխիթար Հայրապետյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+