Բաքվում հայտնել են Արցախում մնացած եզակի հայերից Կարեն Ավանեսյանի դատի օրը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախապատրաստական դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 11-ին։
Նրան մեղադրում են ահաբեկչության նախապատրաստման, երկու և ավելի անձանց սպանության փորձ կատարելու մեջ։
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Ավանեսյանին Ստեփանակերտում վիրավորելու և ձերբակալելու մասին։ Ըստ ԶԼՄ-ների՝ «58-ամյա Ավանեսյանն անտառամասում թաքցրած «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգով շարժվել էր դեպի զանգվածային միջոցառման անցկացման վայր», բայց ձերբակալվել էր։ Նշվում էր, որ «Ավանեսյանը երեք նռնակ էր նետել և կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, իսկ պատասխան կրակի ժամանակ վիրավորվել և ձերբակալվել էր»։






































