Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նիստի ընթացքում Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակել է իր ցուցմունքը՝ հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներում։
Գերի Վասիլի Բեգլարյանի պաշտպանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին։ Իր հերթին Բեգլարյանը նույնպես հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի փաստաբանները դատարանին խնդրել են բավարարել բողոքարկումը և կայացնել արդարացման դատավճիռ։ Նիստի ժամանակ Սահակյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն սկսվել էր հունիսի 9-ին։ Դատական վերջին նիստը տեղի էր ունցել հուլիսի 7-ին։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։





































